Իշխանությունն էս նեղ «մաջալին» չի ցանկացել գնալ էներգիայի թանկացմանը․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ հայաստանյան իշխանությունները վերջին շրջանում Ռուսաստանի մոտեցումներից սթրեսի մեջ են:

Ըստ մեր աղբյուրների, իշխանությունն էս նեղ «մաջալին» ամենևին չի ցանկացել գնալ էներգիայի թանկացմանը, ու ակտիվիստների բողոքները նրանց սրտով են, որովհետև Ռուսաստանը «լրիվ համը հանում է». Պուտինի նախորդ օրվա անորոշ հայտարարությունը, թե Հայաստանը մոտ ժամկետներում կանդամակցի Եվրասիական միությանը, լցրել է համբերության բաժակը, որովհետև «դա ընդամենը հերթական փափուկ բարձն է Հայաստանի գլխի տակ՝ գազի, էլէներգիայի թանկացման, Ադրբեջանի հետ խաղեր տալու, զենք վաճառելու ֆոնին»:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները մինչ այդ էլ փորձում էին Աժ գազային հանձնաժողովի միջոցով «բացահայտել» էլէներգիայի ոլորտի կոռուպցիոն ռիսկերը, աշխատավարձերի չափերը և այլ բացթողումներ: Այդ ամենը, սակայն, նաև ներիշխանական «ռազբորկայի» արդյունք է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս