Ողնաշարի ծանր վնասվածք ստացած բրազիլացի ռմբարկու Նեյմարի երկրպագուները վրդովմունքով են վերաբերվում հիվանդանոցի բուժքրոջ` Ֆորտալեզիի արարքին:
Ցավից տառապող և դեմքը ծածկող Նեյմարին հիվանդանոց տեղափոխելուց հետո բուժքույրն իր բջջայինով նկարահանել է նրան: Համացանցում լայնորեն տարածված տեսագրության վերջում կինն իր վրա է պահել տեսախցիկը՝ ուրախությամբ ցուցադրելով հաղթանակի նշան:
Սան Կարլոս հիվանդանոցի ղեկավարությունն ըմբռնումով է մոտեցել երկրպագուների մոտեցմանը: Պապարացի բուժքրոջը, որն այս պահին արդեն արձակուրդի մեջ է, աշխատանքից կհեռացնեն անմիջապես աշխատանքի վերադառնալուց հետո: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, այս մասին հայտարարել է հիվանդանոցի ղեկավար Մարսիա Ռեալը:
Հիշեցնենք, որ Նեյմարը ծանր վնասվածք էր ստացել Կոլումբիայի դեմ հանդիպման ժամանակ: