ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կանզաս նահանգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 20-ին Կանզասում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում գործնական քննարկումներ է ունեցել Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի, նահանգի կոնգրեսի սենատի նախագահ Մորրիսի եւ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Օ՛Նիլի հետ: Այս մասին armlur.am-ի տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Սեյրան Օհանյանին ներկայացվել են ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարաշտաբային քոլեջի ուսումնակրթական գործընթացը, ինչպես նաև հեռարշավային դաշտային բուժապահովման կարողությունները:




Լրահոս