11-րդ «Ոսկե ծիրանը» տարբերվում է մյուսներից. կարծիքներ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 13-ին Երևանում ազդարարվեց «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը: Ավանդաբար մրցույթին մասնակցում են արտերկրի և Հայաստանի լավագույն ռեժիսորները: Այս տարի ևս փառատոնի օրակարգը հագեցած է, իսկ ֆիլմերն էլ գրավում են հայ հանդիսատեսին:

Armlur.am-ը կինոթատրոններից մեկի ներսում հարցում անցկացրեց՝ հասկանալու համար, թե փառատոնին հետևող քաղաքացիներն ինչ տպավորություններ ունեն ցուցադրված ֆիլմերից: Պարզվեց, որ բոլորն էլ գոհ են թե՛ ցուցադրվող ֆիլմերի որակից, և թե՛ կազմակերպվածությունից:

Շուտով կինոփառատոնը կավարտվի և հայ հանդիսատեսը դեռ երկար կհիշի ցուցադրված ֆիլմերը, իսկ տպավորություններով էլ կկիսվեն այլ անձանց հետ: Մնում է հուսալ, որ ամեն տարի թե՛ ցուցադրվող ֆիլմերի,  թե՛ հետաքրքրությունը փառատոնի հանդեպ գնալով կավելանա:

Նաիրա Հովհաննիսյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս