Վրաստանում քաղաքացիական պատերազմի սպառնալիք կա. Բուրջանաձե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, “Դեմոկրատական շարժման” առջանորդ Նինո Բուրջանաձեն հայտնել է երկրում քաղաքացիական պատերազմ սկսվելու վտանգի մասին, ինչը կապված է հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ, գրում է vz.ru-ն: “Ռեզոնանսի” պարբերականին տված հարցազրույցում Արևմտյան Վրաստանում անօրինական ստորաբաժանումների ստեղծման հավանականության վերաբերյալ նա նշել է, որ “նման վտանգ իհարկե կա և խուսափելու համար ընդդիմության միասնականություն է անհրաժեշտ”: Բուրջանաձեն նշել է, որ քաղաքացիական պատերազմ տեղի չի ունենա միայն այն դեպքում, եթե Սաակաշվիլին տեսնի ընդդիմության իրական ուժը, որը միասնական ճակատով պետք է հանդես գա՝ մի կողմ դնելով բոլոր տարաձայնությունները և նկրտումները: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը և Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն փակ հանդիպում են ունեցել ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեպան և “Ազառ դեմոկրատներ” ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիայի հետ, ով երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրել էր արևմտյան Վրաստանում անօրինական զինված խմբեր ստեղծելու մեջ: Միաժամանակ Վրաստանի իշխանությունը հերքում է այդ լուրը, նշելով որ ստեղծում են միայն պահուստներ:




Լրահոս