Սերժ Սարգսյանը բացասական արձագանք է տվել Խաչիկ Ասրյանին մարզպետ նշանակելու որոշմանը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վերջին օրերին լուրեր տարածվեցին, թե ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց արծիվներ» ՀԿ նախագահ Խաչիկ Ասրյանին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է դառնալ Արագածոտնի մարզպետ:

Սակայն «Ժողովուրդ»-ին լուրեր հասան այն մասին, որ Հայաստանի «գլխավոր արծիվ» Խաչիկ Ասրյանին մարզպետ նշանակելու որոշմանը միանգամից բացասական արձագանք է տվել Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ Ասրյանն իր մեծ ներուժով պետք է լինելու սեպտեմբեր ամսից՝ ավելի լուրջ գործընթացների համար:

Ավելին՝ անցած շաբաթ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում տեղի ունեցած «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 700 մասնակիցների ներկայությամբ կայացած ճաշկերույթի ժամանակ բաժակ է բարձրացրել Խաչիկ Ասրյանի համար՝ նշելով, որ նա ունի չափազանց ազնիվ, խստապահանջ, կարգուկանոնով ապրելու եւ չափից ավելի բարեկամ տեսակ, որին արժե ընդօրինակել»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։            




Լրահոս