«Զվարթնոցում» հուլիսին ուղևորահոսքն ավելացել է 35%-ով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014թ. հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոց» օդանավակայանում ուղեւորահոսքն ավելացել է 35 տոկոսով:

«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի ծառայությունից հայտնում են, որ եթե 2013թ հուլիսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 179 620 ուղեւոր, ապա 2014թ հուլիսի ցուցանիշը կազմում է 242 098 ուղեւոր: Չվերթերի թվի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 34 տոկոս: 2014թ. հուլիսին կատարվել է 2208 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1652 չվերթի համեմատ:

Եթե 2013թ. հուլիսին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 33 է: Բացի այդ  ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը:

Ուղևորների թիվը 2013թ.  հուլիսին Ուղևորների թիվը 2014թ.  հուլիսին Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ
Ժամանող 93 675 129 422  + 38 %
Մեկնող 85 945 112 676  + 31 %
Ընդամենը 179 620 242 098  + 35 %




Լրահոս