Իտալական «Յուվենթուս»-ի հարձակվող Ալվարո Մորատան արդեն գիտի, թե երբ կկարողանա վերադառնալ խաղադաշտ:
«Շարունակում եմ ապաքինվել ծնկիս ստացած վնասվածքից: Ինձ մոտ ամեն ինչ կարգին է: Կաշխատեմ վերադառնալ խաղադաշտ ու օգնեմ թիմակիցներիս մեկ ամսից: «Յուվենթուս»-ում ամեն ինչ հիանալի է»,- ասել է Մորատան:
Նշենք, որ իսպանացի հարձակվողի տրանսֆերի արժեքը կազմել է 20 մլն եվրո, իսկ նա «Յուվենթուս» է տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»-ից: