Մարգար Օհանյանը մեծ «թափով» բիզնես ծրագրեր է սկսել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը մեծ «թափով» բիզնես ծրագրեր է սկսել:

Նա նպատակ ունի ոչ թե ՀՀ-ում կենտրոնացնել իր բիզնեսները, այլ Ռուսաստանի Դաշնություն տեղափոխել դրանք: Տեղեկացանք նաեւ, որ նա հայտարարել է, թե ՀՀ-ում չի կարողանալու բիզնես ոլորտում արդյունքի հասնել, ուստի ճիշտ կլինի իր գործունեությունը սկսել ՌԴ-ում:

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է այդ առիթով զրուցել նախկին ՃՈ պետ Մ. Օհանյանի հետ, սակայն վերջինս ասաց, թե ինքը նպատակ չունի ՌԴ-ում բիզնես ծրագրեր սկսելու. «Նման խնդիր բացարձակ չկա, Ռուսաստանի Դաշնություն չեմ տեղափոխվել, չեմ տեղափոխվելու ու ՌԴ-ում բիզնես էլ չեմ դնելու»,-հայտարարեց մեր զրուցակիցը՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել»: 

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։    

 




Լրահոս