Հայաստանյան բանկերում սպասարկվում է 2,04 մլն հաճախորդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի առևտրային բանկերում սպասարկվում է շուրջ 2,04 մլն հաճախորդ, որոնցից 1,97 մլն-ը ֆիզիկական անձ-հաճախորդներն են, իսկ մնացյալը՝ իրավաբանական անձ-հաճախորդները: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հայաստանյան բանկերում հաճախորդների հաշիվների (ընթացիկ և ժամկետային) ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 3 մլն  499 հազար, որի մեծ մասը կազմել են ֆիզիկական անձնանց հաշիվները:

Ընթացիկ տարվա հունիս ամսվա վերջի դրությամբ բանկերում բնակչությունից ներգրավված ավանդների մնացորդը կազմել է 844 մլրդ 339 մլն դրամ: Նախորդ ամսվա նկատմամբ ցուցանիշը նվազել 1 119 մլն դրամով կամ 0.1%-ով, իսկ նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ աճել` 138 718 մլն դրամով կամ 19.7 %-ով:

Նշենք նաև, որ 2013 թվականին Հայաստանի առևտրային բանկերում սպասարկվող հաճախորդների քանակը ավելացել էր 17.7%-ով և տարեվերջին կազմել 1 մլն 899 հազար` հիմնականում պայմանավորված ֆիզիկական անձ-հաճախորդների քանակի ավելացմամբ: Ֆիզիկական անձ-հաճախորդների քանակը նախորդ տարվա համեմատ ավելացել էր 18.3%-ով և տարեվերջին կազմել 1 մլն 823 հազար: Իրավաբանական անձ-հաճախորդների քանակն ավելացել էր 5.1%-ով և տարեվերջին կազմել 76.2 հազար:

Տարվա ընթացքում բանկային հաշիվների (ընթացիկ և ժամկետային) քանակն ավելացել էր 19.4%-ով և կազմել 2 միլիոն 505 հազար: Իրավաբանական անձանց հաշիվների քանակն ավելացել էր 7.0%-ով և տարեվերջին կազմել 140 հազար: Ֆիզիկական անձանց բանկային հաշիվների (ընթացիկ և ժամկետային) քանակն ավելացել էր 20.2%-ով և կազմել 2 միլիոն 364 հազար:




Լրահոս