50 մլն եվրո՝ Կուադրադոյի տրանսֆերի դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցանկանում է ձեռք բերել «Ֆիորենտինա»-ի կիսապաշտպան Խուան Կուադրադոյի տրանսֆերը և այդ նպատակով պաշտոնապես կդիմի իտալական ակումբին:

Նրանք 40 մլն եվրո կառաջարկեն Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստի իրավունքների համար: Սակայն «Ֆիորենտինա»-ն պնդում է, որ կհրաժարվի Կուադրադոյի ծառայություններից միայն այն դեպքում, եթե 50 մլն եվրո ստանա նրա դիմաց:

Նշենք նաև, որ «Բարսելոնա»-ն շարունակում է հետևել իրադարձությունների զարգացմանը, սակայն նրանք չեն գնել Կուադրադոյի տրանսֆերը, քանի որ Դանիել Ալվեսն ակումբում կանցկացնի ևս մեկ մրցաշրջան:




Լրահոս