Հայ ազգային կոնգրեսի համամասնական և թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական կարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Վլադիմիր Կարապետյանի նախընտրական շտաբը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է ապրիլի 4–ին պատգամավորության թեկնածու Վլադիմիր Կարապետյանը հեռախոսազանգեր է ստացել թիվ 2 ընտրատարածքային հանձնաժողովի քարտուղարից, ապա՝ նախագահից, ովքեր տեղեկացրել են, որ նույն ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված՝ Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Սամվել Ֆարմանյանից հանձնաժողովը բողոք է ստացել, որը քննարկման է առնելու հաջորդ օրը՝ ապրիլի 5-ին, ժամը 15:00: Միաժամանակ, Վլադիմիր Կարապետյանը թիվ 2 ընտրատարածքային հանձնաժողովի կողմից պաշտոնապես չի տեղեկացվել բողոքի բովանդակության մասին:Վլադիմիր Կարապետյանի նախընտրական շտաբից տեղեկացնում են նաև, որ շտաբը կներկայացնի իր փաստարկները և մամուլին մեկնաբանություններ կտա՝ հանձնաժողովի նիստից հետո, երբ տեղեկանա խնդրո առարկային և լսի բողոքողին: Նիստը տեղի է ունենալու հետևյալ հասցեով. Նոր Նորք վարչական շրջան, Գայի 17, Դանիելյանի անվան արվեստի դպրոց։Հիշեցնենք, որ երեկ armlur.am–ը տեղեկացրել էր, որ թիվ 2 ընտրատարածքային հանձնաժողով դիմում-բողոք է ստացվել այս ընտրատարածքում գրանցված երկու թեկնածուներից՝ Սամվել Ֆարմանյանի լիազորված անձինց այն մասին, որ ինքնառաջադրված Վլադիմիր Կարապետյանը խախտում է քարոզչության համար սահմանված կարգը:
Վլադիմիր Կարապետյանի շտաբը կներկայացնի իր փաստարկները ԸԸՀ այսօրվա նիստից հետո
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ