Աբրահամ Պողոսյանը դեռևս վերակենդանացման բաժնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչ 51-ամյա Աբրահամ Պողոսյանը` Զինագործ Նիկոլը, դեռևս վերակենդանացման բաժանմունքում է և հաղորդում չի տվել:

Այս մասին Armlur.am-ին հայտնեց Էրեբունի ԲԿ-ից` հավելելով, որ Ա. Պողոսյանը հրազենային վիրավորում է ստացել որովայնի հատվածում:

Տեղեկացնենք, որ shamshyan.com-ի փոխանցմամբ` երեկ` 23:50 սահմաններում, Աբրահամ Պողոսյանը Մարքսի փողոցում իր տան մոտ նստած է եղել նստարանին, և անհայտ անձը կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ: Ա. Պողոսյանը կարողացել է փախչել, սակայն վնասվածքներ է ստացել:

Ոստիկանության լրատվական ծառայությունից Armlur.am-ին հայտնեցին, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 34-104 (սպանության փորձ) և 235 հոդվածի (ապօրինի զնեք կրելը) հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս