ԵՄ-ը Հայաստանին 140-170 մլն եվրո օժանդակություն կտրամադրի. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԵՄ Հարևանության քաղաքականության ծրագրի շրջանակներում ԵՄ-ն 2014-2017 թվականներին ՀՀ-ին կտրամադրի 140-170 մլն եվրո օժանդակություն: Այս մասին ասված է սեպտեմբերի 8-ին Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրությունում: Ծրագրի ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 5.5 միլիարդ եվրո: Հայաստանից բացի, ֆինանսավորման այս փաթեթում ներառված են Բելառուսը, Ալժիրը, Հորդանանը, Լիբանանը, Լիբիան, Մարոկկոն, Թունիսը և Ադրբեջանը: Նշվում է, որ Հայաստանին հատկացվող գումարը նախատեսված է երեք առաջնահերթ ոլորտների համար՝ մասնավոր հատվածի զարգացում, հանրային կառավարման և արդարադատության ոլորտների բարեփոխում: Համեմատության համար նշենք, որ Եվրամիությունը նույն ծրագրի շրջանակներում Հայաստանին 2007-2010 թվականներին տրամադրել է 97.4 մլն եվրո, 2011-2013-ին 104 մլն եվրո: Ստացվում է, որ չնայած Հայաստանը ԵՄ-ին «հիասթափեցրեց»՝ հրաժարվելով Ասոցացման համաձայնագրից, այնուամենայնիվ ԵՄ-ն այստեղ ավելի մեծ ջանքեր և միջոցներ է ներդնում»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս