Կոստան կխաղա առաջին րոպեներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստան այնքան էլ լավ մարզավիճակում չի գտնվում, սակայն Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի ՝ «Մանչեստեր սիթի»-ի դեմ հանդիպման ժամանակ խաղադաշտ դուրս կգա հենց առաջին րոպեներից: Այս մասին հայտնել է անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր սիթի»- «Չելսի» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին:

«Դիեգոն այնքան էլ լավ մարզավիճակում չէ, բայց նա դուրս կգա մեկնարկային կազմում: Բժիշկներն աշխատում են ամբողջ ուժով, ֆուտբոլիստը հուսալքված ցանկանում է խաղալ, և դա հիանալի է: Նա ցանկանում է կազմում հայտնվել, մենք կփորձենք նրան խնայել, պաշտպանել, մինչև անհրաժեշտ մարզավիճակ ձեռք կբերի», – Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում «Չելսի»-ի մամուլի ծառայությունը:




Լրահոս