Ռմբակոծված հայկական եկեղեցիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս  «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ականապատել և պայթեցրել է Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին:

Նշենք, որ այս եկեղեցի-հուշահամալիրում են ամփոփված Հայոց ցեղասպանության ընթացքում Դեյր էզ Զորի անապատներում զոհված բազմաթիվ հայերի մասունքները: Բնականաբար, սա հայկական եկեղեցու պայթեցման կամ ավերման առաջին դեպքը չէ: Armlur.am-ը ներկայացնում է նման մի քանի դեպք:

2012թ. օգոստոսի 24

Ութ հանցագործներ բահերով բարձրացել են Արեւմտահայաստանի Սասունի շրջանի Մարաթուկ սարի Բարձր Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածք և քանդել են
կիսավեր եկեղեցին:

2013թ. սեպտեմբերի 18

Սիրիայի ապստամբները ռմբակոծել էին Դամասկոսի Քասաա քրիստոնեական թաղամասը, ինչի հետևանքով 5 խաղաղ բնակիչ է տուժել, ևս 30-ը տարբեր կարգի մարմնական վնասվածքներ են ստացել: Ռմբակոծության էր ենթարկվել նաև թաղամասի հայկական եկեղեցին: 

2013թ. հոկտեմբերի 29. 

Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ռաքքա նահանգի Թել աբյադ գյուղաքաղաքում հրկիզվել է հայ առաքելական Սուրբ խաչ եկեղեցին, ուր ապաստան էին գտել մի շարք արաբ ընտանիքներ: Եկեղեցին հրկիզել է Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն խմբավորման զինյալները, ովքեր պոկել են եկեղեցու խաչը և հրդեհել շինությունը:

2014. մարտի 26

Սիրիայի Հալեպ քաղաքի ուղղությամբ իրականացված ռմբակոծություններից մեկի արդյունքում վնասվել էր տեղի Սուրբ Երրորդություն հայ կաթոլիկ եկեղեցին:

2014թ. հունիսի 11

«Իրաքի և Լևանտի հանրապետություն» կազմակերպության զինյալները հարձակվել են տեղի հայկական համայնքին պատկանող քրիստոնեկան եկեղեցու վրա և ամբողջովին ոչնչացրել այն: 

 2014թ. 22 սեպտեմբեր

«Իրաքի և Սիրիայի Իսլամական պետության» (ISIS) ահաբեկիչները Դեյր Զորում պայթեցրել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: 




Լրահոս