Միլիարդատերեր, որոնք սկսել են զրոյից (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Forbes-ը հրապարակել է ԱՄՆ-ի ամենահարուստ 400 անձանց ամենամյա ցուցակը: Այդ մարդկանցից շատերը սկսել են զրոյից: Դա հաջողվել է ոչ միայն ամերիկացիներին: Մի շարք այլ երկրների բիզնեսմեններ ևս կարողացել են արագորեն հասնել անհավատալի արդյունքի:

WhatsApp-ի հիմնադիր և ղեկավար Յան Կում, կարողությունը՝ 7.7 մլրդ դոլար: 

Կումը 16 տարեկանում է տեղափոխվել ԱՄՆ: Այն ժամանակ նրա ընտանիքը հազիվ էր ծայրը ծայրին հասցնում, և նա ստիպված փողոցում քարտեր էր բաժանում մարդկանց: 2009թ. նա և ընկերության համահիմնադիր Բրայան Էկտոնը նախաձեռնեցին մի ծրագիր, որը կկարողանար միավորել աշխարհի տարբեր երկրներում գտնվող մարդկանց: Այս տարի 600 մլն օգտատեր ունեցող ընկերությունը 19 մլրդ դոլարով վաճառվեց Facebook  ընկերությանը, իսկ գործարքի արդյունքում Կիմը դարձավ միլիարդատեր:

1

Ջեկ Ման մինչ Alibaba ընկերության ստեղծումը դասավանդում էր անգլերեն լեզու: Կարողությունը՝ 20.2 մլրդ

Նա ծնվել է Չինաստանում և մեծացել աղքատության մեջ: Ջեկ Մանը չկարողացավ աշխատանք գտնել տեղի ռեստորաններից մեկում, այնուհետև երկու անգամ տապալեց ընդունելության քննությունները, սակայն ի վերջո կարողացավ բարձրագույն կրթություն ստանալ և դառնալ անգլերեն լեզվի ուսուցիչ:

1995թ. նա առաջին անգամ գնաց ԱՄՆ և առաջին անգամ տեսավ համացանցը: Տեսնելով, որ համացանցում շատ քիչ տեղեկատվություն կա չինարենով, նա ստեղծեց China Pages որոնողական համակարգը, սակայն այդ ծրագիրն էլ ձախողվեց: 1999թ. նա ստեղծեց Alibaba ծրագիրը: Այժմ այդ ինտերնետ-խանութը համարվում է ամենապահանջվածը Չինաստանում: Նա համարվում է ամենահարուստ մարդը Չինաստանում:

2

Էլիզաբեթ Հոլմսը ստեղծել է  արյան ախտորոշման իր կենտրոնը 19 տարեկանում, այժմ  30 տարեկան է և միլիարդատեր: Կարողությունը՝ 4.5 մլրդ դոլար

Նա իր ընկերությունը ստեղծեց դեռևս ուղանողուհի լինելու տարիներին: Հոլմսն այնպիսի մի տեխնոլոգիա է մշակել, որը հնարավորություն է տալիս արյան անալիզն անցկացնել արագ, ճշգրիտ և ավելի մատչելի:

3

Starbuks ընկերության տնօրենների խորհրդի անդամ Հովարդ Շուլցը մեծացել է աղքատների թաղամասում: Կարողությունը՝ 2.1 մլրդ:

4

Օպրա Ուինֆրին մեծացել է աղքատ ընտանիքում և դարձել է հեռուստատեսության առաջին աֆրոամերիկացի հաղորդավարը:  Կարողությունը՝ 3 մլրդ դոլար:

Նա հեռուստատեսությունում աշխատում էր 19 տարեկանից: Չիկագո տեղափոխվելով` Ունֆրին սկսում է վարել իր հեղինակած հաղորդումը, որն էլ նրան շլացուցիչ հաջողություն է բերում:

5

Մի ժամանակ բիզնեսմեն Շախիդ Խանը 1.20 դոլարի դիմաց ամաններ էր լվանում: Կարողությունը՝ 4.4 մլրդ դոլար:

Այժմ նա համարվում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը: Խանը հանդիսանում է  Flex-N-Gate ընկերության տնօրեն, որն ԱՄՆ-ի մասնավոր հզոր ընկերություններից մեկն է:

6

Ռալֆ Լորենը մի ժամանակ սովորական աշխատակից էր Brooks Brothers-ում: Կարողությունը՝ 7.8 մլրդ դոլար:

7

Լեոնարդո դել Վեկիոն սկզբում աշխատել է մանկապարտեզում, այնուհետև գործարանում, որտեղ էլ կորցրել է ձեռքի մի մատը: Կարողությունը՝ 18.4 մլդ դոլար:

8

Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնը հեռացել է համալսարանից, երբ մահացել է նրա խորթ մայրը: Ութ տարիների ընացքում նա վաստակում էր պատահական աշխատանքների միջոցով: Կարողությունը՝ 48 մլդ դոլար:

Իր ընկերությունը նա հիմնադրել է 1977թ.: IT տեխնոլոգիայի ոլորտում այն այժմ հանդիսանում է աշխարհի ամենախոշոր ընկերություններից մեկը:

9

Ռոման Աբրամովիչը մանուկ հասակից առանց ծնողների է մեծացել: Այժմ  ռուս մագնատը հանդիսանում է «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատերը:  Կարողությունը՝ 9.5 մլրդ դոլար:

Աբրամովիչը ծնվել է 1966թ. Սարատովում: Նրա մայրը մահացել է, երբ վերջինս դեռ 1.5 տարեկան էր: Հայրը մահացել է, երբ Ռոման Աբրամովիչը չորս տարեկան էր:

Այժմ Աբրամովիչը Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է: Նա ունի բազմաթիվ նավահանգիստներ և Boeing 767 անձնական ինքնաթիռ:

avramovich




Լրահոս