2796 ընտանիքի մատուցվում են անակնկալ նվերներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքի վարչական բոլոր շրջաններում իր ընթացքն է շարունակում «Երևան՝ իմ տուն» խորագրով սոցիալական աջակցության ծրագիրը։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումների շրջանակում առաջին անգամ անցկացվող ծրագրի շնորհիվ մայրաքաղաքի 2796 ընտանիքի մատուցվում են անակնկալ նվերներ։ Նշենք, որ ծրագրում ընդգրկված են  բազմազավակ, բազմանդամ, անապահովության գնահատման համակարգում հաշվառված, միաժամանակ 2 զինծառայող ունեցող ընտանիքներ, Հայրենական մեծ պատերազմի, աշխատանքի, թիկունքի վետերաններ, Արցախյան և Աֆղանական պատերազմների մասնակիցներ, Արցախյան պատերազմի հաշմանդամներ, զոհվածների ընտանիքներ, հաշմանդամություն ունեցող անձ ներառող, միակողմանի, երկկողմանի ծնողազուրկ երեխա խնամող ընտանիքներ, երիտասարդ ընտանիքներ, ինչպես նաև գիտության, մշակույթի գործիչների, բուժաշխատողների, մանկավարժների, սիրիահայերի և Ցեղասպանությունը վերապրածների ընտանիքներ:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բնակվող 10  երեխաների մայր Գայանե Գրիգորյանը մեկն է այն 2796 շահառուներից, որոնք պատկերացնել անգամ չէին կարող, որ քաղաքապետի կողմից նման ուշադրության կարժանանան: Անակնկալի գալով՝ տիկին Գայանեն նշել է, որ մայրաքաղաքի տոնի այս տարվա «Երևան՝ իմ տուն» կարգախոսը լիովին համապատասխան է այն հոգատարությանն ու վերաբերմունքին, որ Երևանի քաղաքապետարանը ցուցաբերում է երևանցիների խնդիրների և հոգսերի նկատմամբ:

Սեպտեմբերի 30-ից մեկնարկած ակցիան կշարունակվի մինչև հոկտեմբերի 9-ը:




Լրահոս