«Յուվենտուսը» պետք է սեփական լիգան հիմնի, քանի որ հաղթում է ամեն կերպ. Տոտտի (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռոմայի» հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին կիսվել է իր տպավորություններով Ա սերիայի 6-րդ տուրում «Յուվետտուսի» դեմ պաղից հետո (3-2): Խաղից հետո թունինցիների գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալեգրին խոստովանել է, որ հաղթական գոլը խփվել էր կանոնների խախտումով:

«Շատ ցավալի է պարտվել՝ ցույց տալով այսպիսի լավ խաղ: Դուք տեսաք, թե ինչ կատարվեց: Դա ազդեց խաղի արդյունքի վրա: Այսպիսի դեպքեր տեղի են ունենում տարիկներ շարունակ: Չգիտեմ՝ արդյոք մենք պարտվեցինք մրցավարներին, սակայն «Յուվենտուսին» հաստատ չպարտվեցինք: «Յուվենտուսը» պետք է սեփական լիգան հիմնի, քանի որ նա հաղթում է ամեն կերպ: Այդ մասին շատերն են խոսում»,-նշել է Տոտտին իտալական ԶԼՄ-ների հետ զրույցում:




Լրահոս