Թուրքիան չի մասնակցի Կոբանիի ազատագրմանը ցամաքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արտգործնախարար Մևլյուտ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը չի պատրաստվում ցամաքային օպերացիայի «Իսլամական պետության» դեմ Սիրիայի տարածքում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ բանակցություններում Չավուշօղլուն կրկին կոչ է արել թռիչքների համար արգելանքի գոտի ստեղծել թուրք-սիրիական սահմանին:

Մինչդեռ միջազգային հանրությունը ուժեղացնում է ճնժումը Թուրքիայի վրա` փորձելով համոզել Անկարային աջակցել քրդական աշխարհազորայիններին Թուրքիայի սահմանին գտնվող սիրիական Կոբանիում:

Կոբանիից հաղորդագրություններ են ստացվում, որ միջազգային կոալիցիայի օդային հարվածների արդյունքում «Իսլամական պետությունը» ստիպված է լքել քաղաքի՝ նախկինում գրաված թաղամասերը:

Քաղաքի իշխանությունների ներկայացուցիչ Իդրիս Նասանը հայտնել է, որ իսլամիստները, ովքեր չորեքշաբթի վերահսկում էին քաղաքի 1/3-ը, այսօր մի քանի շենք են պահպանում, տեղեկացնում է BBC-ին:

141010000905_tank_624x351_ap




Լրահոս