Մոհամմեդ Ալին կորցրել է խոսելու ունակությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ ծանր քաշային Մոհամմեդ Ալին, ով տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ, չի կարողացել ներկա գտնվել իր կյանքի մասին պատմող ֆիլմի ցուցադրությանը: Իր եղբոր՝ Ռահմանի խոսքով, Ալին գտնվում է ծանր վիճակում և գրեթե չի կարողանում խոսել, հայտնում է The Independent-ը:

2014թ.-ի հունվարին Մոհամմեդ Ալիի որդին հայտարարել էր, թե իր հոր վիճակն այնքան ծանր է, որ նա կարող է չապրել մինչև տարեվերջ: Ծանր քաշային կարգում բռնցքամարտի եռակի աշխարհի չեմպիոն Մոհամմեդ Ալլի մասին «I am Ali» փաստագրական ֆիլմը կինոթատրոններում կցուցադրվի նոյեմբերի 28-ից:

Այժմ Մոհամմեդ Ալին 72 տարեկան է: Նա 1960թ.-ին դարձել է օլիմպիական չեմպիոն կիսածանր քաշում, իսկ պրոֆեսիոնալ բռնցքամարտում՝ եռակի աշխարհի չեմպիոն: Նա նաև «Տարվա բռնցքամարտիկ» կոչման հնգակի դափնեկիր է և 20-րդ դարի 70-ականների լավագույն բռնցքամարտիկը:




Լրահոս