Սամվել Բալասանյանի հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սիրելի հայրենակիցներ, ավարտվեցին խորհրդարանական հերթական ընտրությունները և ես, որպես մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր հերթական անգամ վստահության քվե տվեցին ինձ և “Բարգավաճ Հայաստան” կուսակցությանը: Վստահ եղեք` անելու եմ ամեն հնարավորը, որպեսզի կյանքի կոչվեն իմ նախընտրական ծրագիրն ու տրված խոստումները, որոնց հիման վրա էլ ստացել եմ ձեր վստահությունը: Շնորհավորում եմ նաև բոլոր նրանց, ովքեր կլինեն 5 րդ գումարման ազգային ժողովում, մաղթում եմ օրենսդրական բեղմնավոր աշխատանք` ի փառս հայ ժողովրդի և Հայաստանի բարգավաճմանը:
ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյան




Լրահոս