Օրինախախտները 10 տարի չեն կարողանա մուտք գործել Ռուսաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որի համաձայն` 10 տարով արգելվում է Ռուսաստան այն անձանց մուտքը, ովքեր խախտել են երկրի միգրացիոն օրենսգրքի կանոնները. հայտնում է  «Росбалт»-ը:

Տեղեկատվության համաձայն` խոսքն այն միգրանտների մասին է, ովքեր Ռուսաստանում են գտնվել մեկ տարուց ավելի և ժամանակավոր գտնվելու ժամկետից հետո դուրս չեն եկել երկրից կամ երկարաձգել համապատասխան փաստաթղթերը:

Նշենք, որ գործող օրենքը կանոնները խախտած մարդկանց համար սահմանում է 3 տարի ՌԴ մուտք չգործելու արգելք:

 




Լրահոս