Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Ստեփանակերտում ընթացող Պոեզիայի արցախյան միջազգային երկրորդ փառատոնի մի խումբ մասնակիցների:
Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ պոեզիայի միջազգային փառատոնի անցկացումն Արցախում դառնում է ավանդական` հավելելով, որ նման միջոցառումները կարեւոր դերակատարություն ունեն մեր մշակույթի զարգացման եւ Արցախն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու գործում:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք: