Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» և այլ ծայրահեղական խմբավորումների շարքերն անցած արտասահամանցիների թիվը հասել է 15 հազարի: Այդ մասին հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հաշվետվությունը:
Գրոհայինները ժամանել են ավելի քան 80 երկրից: Նշվում է, որ նրանց թվում կան Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ:
Անվտանգության խորհրդի գնահատականների համաձայն` արտասահմանցիների անդամակցությունը իսլամիստ ծայրահեղականների կազմակերպություններում աննախադեպ է: Ընդ որում, «Ալ Ղաիդայի» հետ կապված խմբերից կամավորների արտահոսք է նկատվում դեպի «Իսլամական պետություն» խմբավորումը: ՄԱԿ-ը զգուշացնում է նաև վտանգի մասին, որի հետ կառերեսվեն այն երկրների իրավապահ մարմինները, որոնց քաղաքացիները Իրաքում և Սիրիայում պատերազմելուց հետո հետ կվերադառնան: