ԱԳՆ-ում ստորագրվեց համաձայնագիր ՞Սահմանային անվտանգության ոլորտում օժանդակության եւ զանգվածային ոչնչացման զենքերի տարածման կանխարգելման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ՞:Մայիսի 22-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը եւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը ԱԳՆ-ում ստորագրեցին “Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության միջեւ սահմանային անվտանգության ոլորտում օժանդակության եւ զանգվածային ոչնչացման զենքերի տարածման կանխարգելման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ” իրականացման համաձայնագիրը: Համաձայնագիրը նպատակ է հետապնդում կանոնակարգելու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության հետաքրքրությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքով զանգվածային ոչնչացման զենքի եւ հարակից տեխնոլոգիաների եւ նյութերի անօրինական փոխանցումն ու փոխադրումը կանխելու, կասեցնելու, բացահայտելու ու արգելելու համար Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող պարագաների, սարքավորումների, գործիքների մատակարարման, զանգվածային ոչնչացման զենքի բացահայտման եւ առգրավման դեպքերի կապակցությամբ տեղեկատվության փոխանակման, տեխնիկական մասնագետների վերապատրաստման, ինչպես նաեւ տեխնիկական ներկայացուցիչ կամ ներկայացուցիչներ նշանակելու ու նրանց գործունեության հետ կապված հարաբերություններ:
Համաձայնագրի ստորագրում ԱԳՆ-ում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ