ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Հաղթանակ գյուղում գտնվող թիվ 86 մանկապարտեզում Երեւանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության աշխատակիցները ստուգումներ էին իրականացրել, ինչի հետեւանքով տնօրեն Մելանյա Մարտիրոսյանը մայիսի 14-ին նախաինֆարկտային նշաններով տեղափոխվել էր «Մալաթիա» բժշկական կենտրոն: Հրապարակումից հետո խմբագրություն զանգահարեց հիվանդանոցից մեկ օր առաջ տուն գնացած տնօրենը եւ պատմեց կատարվածի մանրամասները: «Երկուշաբթի օրն ինձ մոտ եկան մի խումբ մարդիկ, որոնցից մեկին ես ճանաչում եմ որպես քաղաքապետարանի վերահսկողության կոմիտեի նախագահ Արմեն Սիմոնյան: Կոպիտ ասած, արագ անցան հարձակման` պահեստ, խոհանոց եւ այլն: Եւ ոչ մի կոպիտ խախտում չհայտնաբերեցին»,-պատմեց տիկին Մելանյան՝ ավելացնելով, որ ստուգողները ոչ մի փաստաթուղթ չեն ներկայացրել: Իսկ երբ հետաքրքրվել է, թե ում հետ գործ ունի, պատասխանել են. «Ի՞նչ պարտադիր է՝ իմանաք»:




Լրահոս