Այսօր Մասիսում բացվել է համաժողովրդական շարժման առաջին գրասենյակը: Բացումը արել են Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանն ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ երեք ոչ իշխանական ուժեր ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգություն»-ը նախաձեռնել են բոլոր մարզերում բացել համաժողովրդական շարժման շտաբներ: Այդ մասին հայտարարել էր նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: