ԲՀԿ-ն, ինչպես և ՀՀԿ-ն, սկսել է գիշերային ռեժիմով աշխատել: Կոալիցիա չմտնելու որոշումը մեկ գիշերվա մեջ է կայացվել` հավաստում են դրանից մեկ օր առաջ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպած, ապագա պորտֆելների մասին զրուցած ԲՀԿ-ականները: Նույնատիպ է եղել նաև Ծառուկյանի` ԱԺ առաջին նիստին չմասնակցելու որոշումը. գիշերվա մինչև ուշ ժամ նա իր կուսակիցներին ասել է` անպայման մասնակցելու եմ այդ նիստին, սակայն առավոտյան չի եկել: Ի դեպ, ԲՀԿ-ի` կոալիցիա չմտնելու վերաբերյալ Գագիկ Ծառուկյանի հետ իրենց վերջին բանակցությունից հետո տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Ծառուկյանն այդ բանակցության ընթացքում բանավոր խոստում է տվել, որ 2013-ի ընտրություններին պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: “Իննսունինը տոկոսով պաշտպանելու է”,-տեղից հավելել է Հովիկ Աբրահամյանը: ՀՀԿ ծերակույտը ընկղմվել է խորը մտքերի մեջ` մտորելով ԲՀԿ առաջնորդի գրավոր և բանավոր խոսքի տարբերությունների, կոալիցիոն հուշագրի, “վերջին դասի” և այլ նրբերանգների մասին:
Հրապարակ. Ծառուկյանը 2013թ Սարգսյանին պաշտպանելու բանավոր խոստո՞ւմ է տվել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ