Armlur.am-ի տեղեկություններով, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը կարգապահական հանձնաժողովի առաջին իսկ նիստի քննարկմանն է ներկայացրել ավագ քննիչներից մեկի հարցը:
Հովսեփյանի գնահատմամբ` ծեծի գործով հարուցված քրեական գործով քննիչը չի բացահայտել հանցագործության իրական հանգամանքները, չի ապահովել քննության բազմակողմանիությունը եւ առաջարկել թույլ տված խախտումների համար հեռացնել նրան աշխատանքից:
Կարգապահական հանձնաժողովի նախօրեին տեղի ունեցած նիստում միջնորդությունը բավարարվել է:
Հիշեցնենք, որ կարգապահական հանձնաժողովն ունի 8 անդամ, որից 4-ը քննչական կոմիտեից են, մնացած 4-ը ներկայացնում են ՀՀ Նախագահի եւ կառավարության աշխատակազմերը: Հանձնաժողովի նախագահն է Արթուր Ղամբարյանը