Նազարբաևը Խորհրդային Միությունը վերաստեղծել ցանկացողին անուղեղ է անվանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կարծիքով` այսօր Եվրասիական տնտեսական միությունը ենթարկվում է զգալի ռիսկերի ճգնաժամերի առաջացման պատճառով:

Այս մասին , ինչպես գրում է Times.kz-ն, Ղազախստանի նախագահը հայտարարել է Աստանայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Այսօր ԵՏՄ-ն մեծ ռիսկի է ենթարկվում ճգնաժամերի առաջացման կապակցությամբ: Արդեն խոսում են, որ դա անկախության կորուստ է և վերստեղծվում է Խորհրդային Միությունը՝ կատարյալ անհեթեթություն: Նա, ով ցանկանում է վերաստեղծել Խորհրդային Միությունը, բացարձակ ուղեղ չունի »,- հայտարարել է նա:

«Կար միասնական մարքս-լենինյան գաղափարախոսություն, որն այժմ չկա, կար կոմունիստական կուսակցություն, որը չկա, կար միասնական տնտեսական օրգանիզմ, որն այժմ չկա: Հիմա, եթե երեխային հարցնես` ով է Լենինը, նա չի կարողանա պատասխանել այդ հարցին»,- եզրափակել է Նազարբաևը:

Տաթև Ֆռանգյան




Լրահոս