Պետական աշխատողները կարող են սխալվել. նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական աշխատողները մարդիկ են, որոնք կարող են սխալվել: Անդրադառնալով Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի` խարդախություն կատարելու և առանձնապես խոշոր չափի պետական գումարներ յուրացնելու և ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի կնոջը 20 մլն դրամ տրամադրելու դեպքերին,  այսպես արձագանքեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Պետական աշխատողները մարդիկ են, որոնք կարող են սխալվել: Իհարկե, պետական մարմնի աշխատողի սխալն ավելի ծանր է, որովհետև հենց նրանց արդյունավետ աշխատանքով է պայմանավորված երկրի զարգացումը: Ոմանց մոտ շատ լավ է հաջողվում, ոմանց մոտ՝ լավ, ոմանց մոտ շատ վատ»,- ընդգծեց նախարարը:

Հիշեցնենք, որ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Վազգեն Խաչիկյանին դատապարտել է 12 տարվա ազատազրկման։




Լրահոս