«Մենք իրավունք չունենք մարդ կորցնելու, հատկապես զինվորականի, բժշկի»:
Այնպես է ստացվել, որ հայոց բանակը գրեթե ամեն օր խախտում է պաշտպանության նախարարի ակնարկած իրավունքը: Կորուստ լինում է մեկը մյուսի հետեւից, ու այստեղ արդեն երկրորդական է` սպանվողն արտաքին, թե ներքին թշնամու զոհն է, կամ նա զինվորական բժիշկ է, թե ընդամենը շարքային զինվոր: Իր իսկ ակնարկած խախտումը գոնե նույն հաճախականությամբ չկրկնելու համար անհրաժեշտ է փոխել այսօրվա իրավիճակը, ինչի արդյունքում հայոց բանակի անունը պարբերաբար ամենատարբեր ողբերգությունների հետ են կապում: Չարիքի արմատն այստեղ է թաքնված, եւ այն պետք է արմատախիլ անել: