Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին ցանկություն է հայտնել, որ իսպանական ակումբում իրեն փոխարինեն «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Սանտի Կասորլան կամ «Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստ Դավիդ Սիլվան:
«Կասորլան և Դավիդ Սիլվան իսպանացի տաղանդավոր ֆուտբոլիստներ են: Ցանկանում եմ, որ նրանք տեղափոխվեն «Բարսելոնա»,- նշել է Չավին:
Հիշեցնենք, որ Չավիի պայմանագրի ժամկետը «Բարսելոնա»-ի հետ ավարտվելու է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: