Հուլիսի 11-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողներր Աէրացիա թաղամասի թիվ 7 հանրակացարանի կիսաքանդ սենյակներից մեկում հայտնաբերել են 20 մլ տարողությամբ 2 ներարկիչ.
1-ը` 10 մլ շագանակագույն հեղուկով, մյուսը` շագանակագույն կարծր նյութով, ապակե սրվակ` պատերին շագանակագույն չորացած նյութի հետքերով, տարա՝ սպիտակ գույնի չորացած նյութի պարունակությամբ և 0.5 լ տարողությամբ տարա՝ բենզինի հոտով նյութի պարունակությամբ: Ըստ զննությանը մասնակից տղամարդու հայտարարության` հայտնաբերվածն իրենն է, որով պատրաստել է թմրամիջոց՝ ներարկվելու համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: