Հայց` ընդդեմ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության. «ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մասնավոր ընկերությունը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ  տրանսպորտի եւ կապի նախարարության: Ավելի ճիշտ՝ հայցը ներկայացվել է «Վարչատնտեսական» ՓԲԸ-ի դեմ, որը ՏԿ նախարարության ենթակայության կառույց է:

«ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015թ. հունվարի 19-ին  համակարգչային տեխնիկայի մանրածախ եւ մեծածախ առեւտրով զբաղվող «Կոմպասս» ՍՊԸ-ի  տնօրեն Արմեն Մանվելյանը հայցադիմում է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության` «Վարչատնտեսական» ՓԲԸ-ից շուրջ կես միլիոն դրամ բռնագանձելու պահանջով»:

Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս