Եթե 4 տարում չի ուղղվել, 2 ամսում ինչպե՞ս կուղղվի. դատապարտյալին մերժել են վաղաժամկետ ազատման միջնորդություն ներկայացնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` ժամը 12:30, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում տեղի է ունեցել պատժից պայմանական վաղաժամկետ ազատման վարչական նիստ` ՔԿՀ-ի պետ Արամ Խաչատրյանի նախագահությամբ: Նիստին մասնակցել է նաև Արթիկ ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանը, ով բուժում է ստանում
«Դատապարտյալների հիվանդանոցում»:

Armlur.am-ի հետ զրույցում դատապարտյալի կինը` Կարինե Հակոբյանը նշեց. «Արտակ Հակոբյանը դատապարտվել է 4 տարի 8 ամիս ժամանակով, պատիժը կրում է 4 տարի 6 ամիս, ամբողջ պատժի կրմանը մնացել է 2 ամիս, սակայն դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ի պետը և տեղակալները, կատարելով վերադասի առկա պատվերի պահանջները, հավանություն չեն տվել այն բանին, որ Արտակ Հակոբյանը միջնորդագիր ներկայացնեն պատժից պայմանական ազատման կամ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի հավանությանը:

ՔԿՀ-ի վարչակազմի ղեկավարները պատճառաբանում են, որ նախկինում դատապարտյալն ունեցել է տույժեր, բայց չեն նշում, որ տույժերը մարված են, և դրանք հանցանքներ չեն, այլ՝ զանցանքներ: Վախենում են խոստովանեն, որ կատարում են պատվեր, որ վրեժխնդիր են լինում ամուսնուցս` Արտակ Հակոբյանից: Ամուսինս լիարժեքորեն համապատասխանում է պատժից պայմանական ազատման համար
անհրաժեշտ օրենսդրական բոլոր և համապատասխան պայմաններին: Նա Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի նման թմրանյութեր չի վաճառել, խուլիգանություն է կատարել: Եվ նա ամուսնուս հետ պատիժը կրել է դատապարտյալների հիվանդանոցում: Դավիթ Վարդանյանին դատապարտեցին 4
տարի 6 ամիս, 8 ամիս պատիժը չկրեց, ազատեցին:

Ամուսնուս 2 ամիս է մնում, վրեժխնդիր են լինում, Հայաստանում չկա ոչ մի արդարություն: Արդարադատություն, ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովի կեղծ պատվերից որոշումը բողոքարկելու ենք դատարան, անցնելու ենք բոլոր ատյանները, անգամ հավաքվելու ենք Բաղրամյան 26՝ նախագահի առաջ մեր բողոքը լսելի դարձնենք, քանի որ մեր պահանջը տեղին է և օրինական:

Այն վիճակի մեջ են դնում ժողովրդին, որ բոլորն էլ լքում են Հայաստանը: Եվրոպայի կրկնակի չեմպիոնին չազատելով, ազատամարտիկներին ծեծելով, բոլորին նեղացնելով՝ ցանկանում են երկիր ունենալ:

Ամբողջ աշխարհը ծիծաղում է ձեզ վրա: Ոչ մեկ էլ այս կյանքում անձեռնմխելի չէ, և
հավանական է` բոլորն էլ հայտնվեն քրեակատարողական հիմնարկներում: Ամուսինս տույժեր է ունեցել պատժի կրման ընթացքում, դուք էլ մի շարք ապօրինություններ և պաշտոնական լիազորությունների ակնհայտ չարաշահումներ»,-իշխանություններին դիմելով՝ ասաց Ա. Հակոբյանի կինը:




Լրահոս