Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն պատրաստ է ռեկորդային գումար վճարել Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի համար: Այս մասին նշել է «Մանչեսթեր Սիթի»-ի սպորտային տնօրեն Չիկի Բեգիրիստայնը:
«Միշտ կապի մեջ ենք նրա գործակալ Ժորժե Մենդեշի հետ: Կարող եմ ամեն օր նրան հարցնել Կրիշտիանու Ռոնալդուի մասին: Տրանսֆերային պատուհանի ընթացքում Ժորժեն միշտ աշխատում է: Նախկինում «Մանչեսթեր Սիթի»-ն 134 միլիոն ֆունտ ստեռլինգ էր առաջարկել Ռոնալդուի համար, այժմ պատրաստ ենք կատարել ավելի շահավետ առաջարկ»,- նշել է նա: