Երևանի ավագանին փետրվարի 10-ին գումարված 5-րդ նստաշրջանի առաջին նիստում հաստատել է Երևանի քաղաքապետի 2015 թվականի հունվարի 15-ի «Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 22-Ա որոշումը, ինչպես նաև նորաստեղծ ՀՈԱԿ-ի կանոնադրությունը:
ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանների բարերարությամբ կառուցված և Երևան համայնքին փոխանցված թանգարանին, ավագանու որոշմամբ ամրացվել են նաև Երևանի Նոր Նորքի Նանսենի փողոցի հ.4/4 հասցեում գտնվող շենքը և շենքի զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը:
Հարկ է նշել, որ Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանը դարձավ Երևան համայնքի ենթակայության թվով 5-րդ թանգարանը: