Այսօր տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումից հետո շատերի մոտ հարց է առաջացել՝ ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն» ուժերի կողմից հայտարարված փետրվարի 20-ի համաժողովրդական հանրահավաքը տեղի կունենա՞, թե՞ ոչ:
ԲՀԿ շատ գործիչներ կա՛մ անջատել են հեռախոսները և ընդհատակ անցել կա՛մ չեն պատասխանում հեռախոսազանգերին: Համաժողովրդական շարժման մաս կազմող և հանրահավաքին մասնակցել պատրաստվող «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, թե հանրահավաքը կայանալու է:
Նա ընդգծեց, որ չի կարող հավատալ հանդիպման մասին լուրերին, մինչ այդ մասին չհայտարարի հենց ԲՀԿ-ն: «Իմ համար կարևոր է, որ հանդիպողներից տեղեկանամ: Նույնիսկ հանրապետականի ասածն իմ համար հիմք չէ, բարգավաճինն է հիմք», – ընդգծեց նա:
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանն արգելել էր այդ օրը հանրահավաք անցկացնել և սա լավ առիթ է` հանրահավաքի հետաձգումն այդ կերպ հիմնավորելու համար: