«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ Վարդենիսի տուն-ինտերնատի աշխատակիցների փետրվար ամսվա աշխատավարձերից պահումներ են եղել՝ 20-30 հազար դրամի չափով: Երեկ «Ժողովուրդ»-ը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից փորձեց պարզել, թե ինչու է որոշվել կրճատել հոգեբուժարանի աշխատակիցների աշխատավարձերը:
-Այդ խնդիրները կարգավորված են, այսինքն՝ հաշվարկները, որոնք իրականացրել էր ՊՈԱԿ-ի տնօրինությունը հունվար ամսվա համար, սխալ են կատարվել ու հանձնարարական են ստացել Ձեր թերթի հրապարակումից անմիջապես հետո»:
Հարցազրույցն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: