Անդրանիկ Միրզոյանը` կաշառք տալու մեջ մեղադրվող գործարարի «տանիքը» լինելու լուրերի մասին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրերս ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել հարկային ծառայության աշխատակիցներին կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալելու մասին: Բոլոր դեպքերում մեղադրանքի հիմքը նույն էր՝ «գործարար Ռ.Ա.»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նշված գործարարը սնանկ ճանաչված «Տապինո» ՍՊԸ-ի սեփականատեր Ռուզաննա Աբրահամյանն է: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ վերջինս իր ցուցմունքներում հիշատակել է նաեւ ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանին:

Ըստ այդ տեղեկությունների՝ վերջինս է եղել Ռուզաննա Աբրահամյանի «տանիքը»: Այս պատմության առնչությամբ «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ Անդրանիկ Միրզոյանը զայրացած վիրավորական արտահայտություններ հնչեցրեց Ռուզաննա Աբրահամյանի հասցեին՝ նշելով, թե նրա հետ ոչ մի կապ չունի: Մեր հարցին, թե խոսակցություններ կան, որ իբր Աբրահամյանն իրավապահներին հայտնել է, որ ՀՔԾ նախկին պետին կաշառք է տվել, Անդրանիկ Միրզոյանը պատասխանեց. «Փակե՛ք, լավ էլի, ղալաթ է արել, ես ասելու բան չունեմ»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս