Եգիպտոսի մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Գիզայի շրջանում ուղևորատար ավտոբուսն ընկել է ձորը: Այս մասին, ինչպես գրում է gazeta.ru-ն, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Միջադեպի արդյունքում զոհվել է 35 մարդ: Բոլոր նրանք եղել են Orascom ընկերության աշխատակիցներ:
Որոշ տվյալների համաձայն՝ ավտոբուսում ավելի քան 50 ուղևոր է եղել: