System of a Down խմբի անդամները թուրք պատմաբանի հետ քննարկել են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրեմիի մրցանակակիր «System of a Down» խմբի անդամներ Սերժ Թանկյանը ու Ջոն Դոլմայանը միացել են հանրապետական Ադամ Շիֆի, թուրք պատմաբան Թաներ Աքչամի ու Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հետ չորեքշաբթի օրը կայացած հեռախոսակոնֆերանսին, որը նվիրված է եղել համաշխարհայնորեն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու  հրամայականին, հայտնում է Asbarez-ը:

«Ցեղասպանությունն աղետ է, որը շարունակվում է մինչ օրս»,- ասել է Թանկյանը:

«Որպես ամերիկահայ ու որպես խմբի անդամ, որի ընտանիքի անդամները սպանվել են այդ սարսափելի ողբերգության ժամանակ, մեզ համար կարևոր է ոչ միայն բարձրացնել իրազեկվածության մակարդակը, այլ նաև նպաստել այդ հարցի արդար լուծմանը»:

Սերժ Թանկյանը կարևորել է Հայոց ցեղասպանության ճանաչումը, քանի որ դա հստակ ուղերձ կլինի, որ մարդու իրավունքների նման ոտնահարումները չեն հանդուրժվի:

Նաև նշվում է, որ System of a Down խումբը Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Արթնացեք հոգիներ» խորագրով համերգային շրջագայություն է անցկացնելու: Խումբը համերգներ կունենա Եվրոպայում, Ռուսաստանում, իսկ շրջագայության վերջում խումբն առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում՝ ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում:




Լրահոս