ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Կանադայի քաղաքացիության և ներգաղթի հայազգի դատավոր Արիս Պապիկյանին:
Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումն ու խորացումը և այդ համատեքստում՝ համատեղ տարբեր ծրագրերի իրականացումը:
Անդրադարձ է եղել նաև կանադահայ գաղութի գործունեությանը, որն ակտիվ դերակատարություն և մեծ ներգրավվածություն ունի երկրի հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն կարևորել են նաև հայապահպանության հարցը, անդրադարձել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով անցկացվող միջոցառումներին: