Պաղեստինական շարժման ներկայացուցիչները սիրիական բանակի հրամանատարության հետ համատեղ պատրաստվում են գործողություններ վարել Դամասկոսի արվարձանում գտնվող «Յարմուկ» փախստականների ճամբարն ահաբեկիչներից ազատագրելու համար, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում կատարելով Սիրիայի բանակի քաղվարչությանը:
Անցած շաբաթ «Իսլամական պետության» զինյալները հարձակվել ու գրավել են Սիրիայի մայրաքաղաքից 6 կմ հեռավորության վրա գտնվող պաղեստինական ճամբարի մեծ մասը: Սիրիայի ռազմաօդային ուժերն ու հրետանին բազմիցս ավիահարվածներ են հասցրել այն հատվածներին, որտեղ փորձել են իրենց դիրքերն ամրապնդել ահաբեկիչները: Այս պահին «Իսլամական պետությունը» վերահսկում է ճամբարի տարածքի 70%-ը:
«Ստեղծված իրավիճակում սիրիական բանակը կատարում է իր ազգային պարտքն ու հակազդում է ահաբեկչական խմբավորումների նոր տեղաշարժին»,- հայտնել են բանակի քաղվարչությունից: