«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ֆեյսբուքում շաբաթներ առաջ մի նախաձեռնություն էր բացվել, որի անդամները խնդրում էին երաժիշտ Արթուր Մեսչյանին, ով խորհրդային տարիներին գրեթե արգելված երգեր էր գրում եւ կատարում, հանդես գալ մենահամերգով: Երիտասարդները, որոնց թվում էր նաեւ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահենը, բաց նամակ էին հղել նրան եւ ստորագրահավաք կազմակերպել:
Օրեր առաջ 7 հոգուց բաղկացած նախաձեռնող խմբին երաժիշտն ընդունել է իր գրասենյակում: «Շատ ջերմ ընդունեց, պատմեցինք, թե ինչու ենք ուզում, որ մենահամերգով հանդես գա: Շատ մտերմիկ, ընկերական զրույց ունեցանք: Մեզ համար չերգեց ու մեզ ցավալի լուր ասաց, որ մենահամերգ տալ չի կարող, բայց այս հանդիպումից շատ տպավորված ենք, ու այն մեզ համար մեծ դաս էր»,- պատմեցին մեզ նրանք: Ի դեպ, Մեսչյանը երիտասարդներին խնդրել է չբարձրաձայնել իրենց հանդիպման մասին, եւ նրանք մեզ խնդրում էին չգրել, թեեւ անհասկանալի է, թե ինչու»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: