ՏՈՆ ՄԵՐ ՔԱՂԱՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 1-25-ը Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանում, Հյուսիսային պողոտայում, ինչպես նաեւ քաղաքի այլ վայրերում կանցկացվի «Դարձ առ գիրք» գրքարվեստի երրորդ միջազգային փառատոնը: Այս տարի Հայաստանը մեծ շուքով նշում է հայ գրատպության 500-ամյակը եւ «Երեւանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» իրադարձությունները: Ծրագիրը ներառում է բազմաբնույթ միջոցառումներ եւ ակցիաներ. գրքի ցուցահանդես-վաճառք, սեմինար-քննարկումներ, դասախոսությունների շարք, կլոր սեղաններ` հայ եւ օտարազգի գրողների մասնակցությամբ, գրքերի շնորհանդեսներ, «Հեքիաթի դեսպաններ» խորագրով հեքիաթների ընթերցանության շարք (ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների մասնակցությամբ), բացօթյա ակցիաներ (գրաֆիտի պատկերապատում, ֆիլմերի գիշերային ցուցադրում), հոգեւոր երաժշտության համերգ, նկարչական մրցույթ-ցուցահանդես, թատերականացված շոու՝ կենդանի տիկնիկների մասնակցությամբ եւ այլն:




Լրահոս