ՌԴ-Ն ՈՒ ԱՄՆ-Ը ԴԱՏԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը հյուպատոս Ջորջ Լիննի շուրթերով հրապարակեց ԱՄՆ Կոնգրեսի որոշումն այն մասին, որ մեկնարկել է «Diversity Visa-2014» վիճակախաղը: Այն կազմակերպվում է ԱՄՆ Պետքարտուղարության կողմից` «Ներգաղթի եւ քաղաքացիության մասին» օրենքի համաձայն: Ծրագրի շրջանակներում տարեկան 50 հազ. մշտական բնակության վիզաներ են տրամադրվում ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշներ ունեցող երկրների քաղաքացիներին: Բայց ԱՄՆ-ն ունի «սեւ ցուցակ», որում տեղ գտած երկրներից վերջին 5 տարիների ընթացքում ԱՄՆ է ներգաղթել 50 հազար բնակիչ: Հայաստանն այդ ցուցակում չէ: Մեր երկրից 2013թ. վիճակախաղում, որը վերջերս ավարտվեց, վիզա է շահել 1200 մարդ, 2012թ.` 998:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով փոփոխություններ կատարվեցին Ռուսաստանի հայտնի «Համերկրացիներ» պետական ծրագրում՝ դարձնելով անժամկետ: ՌԴ պետական այդ ծրագրով ԱՊՀ երկրների, այդ թվում նաեւ Հայաստանի բնակչության հաշվին վերաբնակեցվում են Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծայրամասային կամ թույլ բնակեցված տարածքները:
Այսպիսով՝ մի կողմից ՌԴ-ն, մյուս կողմից ԱՄՆ-ը խթանում են ՀՀ-ում արտագաղթը: Նրանք ՀՀ քաղաքացիներին գայթակղիչ առաջարկներով տանում են՝ Հայաստանը թողնելով առանց հայերի: Իսկ գործող իշխանությունն այս խնդիրները բարձրացնելու փոխարեն շարունակ տարբեր չափի գումարներ է խնդրում երկու գերտերություններից:




Լրահոս