Գերմանիայի Բունդեսթագի նախագահը օգտագործել է ցեղասպանություն եզրույթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի Բունդեսթագն իր այսօրվա նիստը սկսել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշման քննարկմամբ: 1915-1916 թթ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննարկումները տևել են շուրջ 1 ժամ:

Բացման խոսքով հանդես է եկել Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը, որը կատարվածը նկարագրելիս օգտագործել է ցեղասպանություն բառը։

«Հարգարժա՛ն տիկնայք եւ պարոնայք, ողջունում եմ ձեզ եւ Բունդեսթագի հյուրերին։ Բունդեսթագը ուշադրություն է հրավիրում այն պատմական իրադարձություններին, որոնք իրենց հետքը թողեցին Թուրքիայի եւ Հայաստանի հետագա հարաբերությունների վրա։

Ցեղասպանությունը պետք է խստագույնս պատժվի։ Այն բնութագրվում է որպես ազգային, էթնիկ, ռասսայական և կրոնական խմբի ոչնչացում։

Դա տեղի ունեցավ ողջ աշխարհի աչքի առաջ։ Եվ դա ցեղասպանություն էր»,- հայտարարել է Լամբերթը։




Լրահոս